Գործող կառավարիչը ողջ ժամանակը կենտրոնացրել է ադրբեջանական ցանկությունները կատարելուն․ Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվից ու Երևանից փոխադարձ «կառուցողական» ուղերձների ներքո Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ՀՀ-ն որպես նախապայման պետք է փոխի սահմանադրությունը, իսկ զուգահեռ առաջ է հրում, այսպես կոչված, 300 հզ. փախստականների ՀՀ վերադարձի հարցը:
ԵԱՀԿ ՄԽ լուծարումը մասին դեռ խոսում, որովհետև կառավարության շենքից այդ թեմայով պատրաստակամություն եղել է:
Իսկ ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը:
Միանգամից 3 մարզերի ուղղությամբ ադրբեջանական փուլային հարձակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը ռազմավարական առավելություն ստացավ:
Գործող կառավարիչը բնականաբար լռում է, որովհետև ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն»:
—00—ՄԱ