Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․Փաշինյան

28/07/2025 09:44 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։

Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։

Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

—00—ՄԱ