Ադրբեջանի նացիստական գաղափարախոսությունը վտանգ է ՀՀ-ի և հարևան երկրների համար. քաղաքագետ

27/07/2025 23:54 Քաղաքական

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

Ադրբեջանում մի տեսություն են հնարել, որը դասագրքերի միջոցով դաստիարակում են ադրբեջանցիներին։ Ըստ այդ տեսության, «պատմական հայերն» այլեւս չկան։ Այսօրվա հայերը գնչուների’ բոշաների հետնորդներն են, այսինքն այս տարածքում ապրելու պատմական իրավունք չունեն։ Սա նացիստական տեսություն է, որը ժամանակին կար Գերմանիայում։

Այսօրվա Ադրբեջանը նացիստական երկիր է, եւ այդ նացիստական գաղափարախոսությունը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլեւ հարևան բազմազգ երկրների’ Իրանի եւ Ռուսաստանի համար։