Թայլանդը հրետանային կրակի արդյունքում սպանել է Կամբոջայի Թագավորական բանակի հրամանատարին

27/07/2025 21:19 Միջազգային
Թայլանդը հրետանային կրակի արդյունքում սպանել է Կամբոջայի Թագավորական բանակի 7-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Դուանգ Սոմնիանգին։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կամբոջայի կողմից Պհու Մա Կուա և Չոնգ Տա Թհաո շրջանների մոտ ձեռնարկված անհաջող հակահարձակման ժամանակ, երբ Կամբոջայի բանակը փորձում էր այս շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնել։

Հակամարտության այս ակտիվ փուլի սկզբից իր վեր գեներալ Դուանգ Սոմնիանգն ամենաբարձրաստիճան զոհն է։