Թուրքիայում անտառային հրդեհների դեպքով ձերբակալվածեր կան

27/07/2025 20:27 Տարածաշրջան

Թուրքիայում անտառային հրդեհների դեպքով 21 մարդ է ձերբակալվել․ հայտնում է այդ երկրի Արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։

Հիշեցնենք՝ Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք մոտեցել են Բոդրումին, Մարմարիսին և Մանավգատին:

Հրդեհներ են գրանցվել նաև Մուղլայում, Մերսինում, Հաթայում, Քարաբյուքում, Քահրամանմարաշում և Ուշակում, որտեղ ներգրավված են ավիացիան և ցամաքային ուժերը:

Կրակը մոտեցել է նաև Անթալիայի օդանավակայանին։ Տարհանվել է 480 Տնային տնտեսություն, փրկվել է 1765 մարդ, աշխատում են ավելի քան 1100 մասնագետներ և մոտ 500 միավոր տեխնիկա: Նախնական տվյալներով՝ մահացել է 10 մարդ՝ 5 անտառապահ և 5 փրկարար, ևս 14-ը գտնվում են հիվանդանոցներում։

Նշվում է նաև,որ Բուրսա քաղաքի մոտ 2000 բնակիչ։

Թուրքիայում տարերային հրդեհները չեն հանդարտվում արդեն մի քանի շաբաթ, ինչին նպաստում է անոմալ շոգը. վերջին օրերին օդի ջերմաստիճանը գերազանցել է +50 °: