Սպերցյանի գոլային փոխանցումը բավարար չէր․ Կրասնոդարը պարտվեց Լոկոմոտիվին

27/07/2025 18:41 Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «ցուլերի» կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Հաջորդ տուրում՝ օգոստոսի 2-ին, «Կրասնոդարը» կրկին հանդես կգա սեփական հարկի տակ՝ ընդունելով Մոսկվայի «Դինամոյին»։

Armsport