Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Իրանի գերագույն առաջնորդին

27/07/2025 18:38 Տարածաշրջան

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիին․

Ես ուզում եմ հստակ ուղերձ հասցնել բռնապետ Խամենեիին՝ եթե դուք շարունակեք սպառնալ Իսրայելին, ապա մեր երկար ձեռքը կրկին ավելի մեծ ուժով կհասնի Թեհրան, այս անգամ՝ անձամբ Ձեզ։ Մի սպառնացեք, այլապես դա Ձեզ համար վատ վերջաբան կլինի, ասել է Կացը։