Իսկ ո՞վ է հիմա հիշում՝ ինչպիսին էր Հայաստանը քեզնից առաջ, Նիկոլ, ի՞նչ էր, երբ Շուշին էր մերը

27/07/2025 13:14 Ներքին կյանք

ԵՊՀ դասախոս, Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը գրում է․

Նիկոլը գրում է՝ «ո՞վ է հիմա հիշում, ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ»։

Իսկ ո՞վ է հիմա հիշում, թե ինչպիսին էր Հայաստանը քեզնից առաջ։

Ի՞նչ էր Հայաստանը, երբ Շուշին մերն էր:

Ինչպե՞ս էր ապրում արցախցին, երբ հայոց եռագույնը ծածանվում էր Ստեփանակերտում, երբ Հայաստանը պաշտպանում էր իր սահմանները, ու ոչ թե Անդրբեջանից աղերսում՝ քարտեզով հետ քաշվելու իրավունք։

Հիմա ո՞վ է հիշում, որ հայ զինվորները հերոսանում էին, ոչ թե քո հրամանով հուսահատ թողնում ռազմավարական դիրքերը։

Եվ հիմս դու համարձակվում ես խոսել ճանապարհի ասֆալտից։ Դու, ով աղետալի ձախողման ու պարտության խորհրդանիշ ես։ Ով պետությունը տարավ դեպի կապիտուլյացիա, փլուզում, նվաստացում։ Քո ասֆալտը ոչինչ չարժե՝ երբ դրա մյուս կողմում չկա Արցախի Հանրապետություն։ Քո ճանապարհները չեն տանում ոչ մի տեղ, որովհետև ճանապարհի վերջում հայ մարդուն սպասում է թուրք ոստիկանը, ադրբեջանցի սահմանապահը և արնախում երախը բացած իրականությունը։

5000 զոհ։

Հազարավոր վիրավորներ ու հաշմվածներ:

Տասնյակ հազարավեր փախստականեր և գերեվարվածներ։

Պարտված ու խայտառակված պետություն։

Եվ դու՝ խոսում ես ասֆալտի որակի մասին։

Դու Արցախը հանձնել ես, Սյունիքի դարպասները բացել ես թշնամու առաջ, և ամենա դիվայինը՝ հայ զինվորին ուղարկել ես մսաղացի բերան, հետո կանգնել ու «շնորհակալություն» ես ասում հարկ վճարողին ու «հերոս»քաղաքացի անվանում։

Դա հպարտություն չէ։ Դու չես կառուցել, դու քանդել ես, փոշիացրել ես ամբողջականության գաղափարը, պղծել ես ազգային արժանապատվությունը։ Իսկ հիմա փորձու՞մ ես հայ ժողսվրդին շփոթեցնել մեկ շերտ նոր ասֆսլտով։

Նույնիսկ ամենահարթ ասֆալտը չի կարող ծածկել այն փոսը, որի մեջ գցել ես պետությունը։