«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ծուղակ է Իրանի և Ռուսաստանի շրջափակման համար

27/07/2025 11:44 Քաղաքական

«Զանգեզուրի միջանցքը» շրջափակման ծուղակ է Իրանի, ՌԴ-ի և Դիմադրության ճակատի համար, դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները, Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Ալի Աքբար Վելայաթին:

Նրա խոսքով՝ այս նախագիծը իրականում ուղղված չէ տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական կայունությանը կամ ժողովրդի բարեկեցությանը։

Վելայաթին զգուշացրել է, որ Թեհրանն այս սպառնալիքին արձագանքում է ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով: Նրա խոսքով՝ Իրանը ռազմական ուժեր է տեղակայել սահմաններին և վարժանքներ է անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։

«Պասիվ և դիտողական քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. Իրանն այժմ հետապնդում է կանխարգելիչ և ակտիվ գործողությունների ռազմավարություն»,- հավելել է նա։