Էրդողանը ցանկանում է արագացնել Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումը

26/07/2025 22:36 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկանում է արագացնել Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումը Ստամբուլում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նա շատ է հավատում առաջնորդների դիվանագիտական ջանքերին։ Էրդողանը կարծում է, որ առաջնորդների հանդիպման շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել պատվիրակությունների միջև բանակցություններում մի շարք փակուղային պահեր, նշել է Ֆիդանը։