Իրանը 2 դիվիզիա է մոտեցրել սահմանին, մեծ վտանգ կա, փորձում է կանխել Բաքվի հարձակումը Սյունիքի վրա

26/07/2025 22:15 24-ի նախագիծ

Մերձավոր Արևելքում կայուն լարված իրավիճակ է։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Իրանը հասկանում է, որ իր կրոնակիցներն իր թշամիներն են։ Իսրայելի հարվածներից հետո Թեհրանը զորքերը պահում է լարված վիճակում՝ մոտեցնելով սահմանին, Սյունքից միջանցք բացելու համար երեք անգամ պետք է  մտածեն, նոր քայլ անեն»,- ընդգծեց Վարդանովը։

Սյունիքի ճանապարհը արտապատվիրակելու մասին խոսելիս Վարդանովն ասաց, որ այն պարտադիր պետք է վերահսկի հայկական կողմը․

«Մեզ աշխարհում մարդատեղ են դնում, քանի դեռ Իրանի հետ սահման ունենք, մեզ կդադարեն բանի տեղ դնել, եթե սահմանը կորցնենք, բացի թուրքերից, ոչ մեկին հետաքրքիր չենք լինի։ Այդ սահմանը ոչ մեկին զիջել չի կարելի, ով ուզում է, պարտադրի, ՀՀ-ն պետք է վերահսկի այն»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։