«Պահանջում ենք օր առաջ լուծում տալ». «Շիրակի» ակադեմիայի սաների ծնողները՝ Մելիքբեկյանին

26/07/2025 20:45 Սպորտ

Գյումրու «Շիրակի» ակադեմիայի սաների մոտ հազար ծնողի անունից դիմում-գրություններ են փոխանցվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

«Մենք՝ ծնողներս, դիմում ենք Ձեզ ու պահանջում օր առաջ լուծում տալ մեր ակադեմիայի կապիտալ վերանորոգման և անվտանգության հետ կապված հարցերին: Եթե ՀՖՖ-ն պատրաստ չէ դա անել, ապա սեփականության իրավունքը փոխանցեք «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, որը բազմիցս նշել է, որ պատրաստ է զբաղվել խնդրով», – ասված է դիմում-պահանջի մեջ: