Բաքուն Մոսկվայից սպասում է, որ այն կստանձնի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը

26/07/2025 20:35 Տարածաշրջան

Բաքուն Մոսկվայից սպասում է, որ վերջինս կճանաչի պատասխանատվություն Ղազախստանում Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Ռուսաստանի օդային տարածքում, եւ մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Դա գաղտնիք չէ։ Ադրբեջանը, որպես հարևան և գործընկեր պետություն, Ռուսաստանից ակնկալում է, որ նա կստանձնի պատասխանատվություն և կապահովի արդարություն այս հարցում, ասել է Հաջիևը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։

–00—ՍՊ