Խոսրովի անտառում շարունակվում է պայքարը հրդեհի դեմ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։
Ընդհանուր հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 41 փրկարարական ծառայող։
Աղբյուրը հայտնում է, որ հրդեհի վայրը այնպիսին է, որ հրշեջները, պարեկները, արգելոցի աշխատակիցները և կամավորները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քամին էլ իր սև գործն է անում, իսկ հրդեհը և ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից։
Տեղում հերթապահություն են իրականացնում Վեդիի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ