Ֆրանսիայում ավտոռալլիի մասնակիցը մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու

26/07/2025 19:00 Միջազգային

Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Պյուի-դը-Դոմ դեպարտամենտում ավտոռալլիին մասնակցող վարորդը վրաերթ է կատարել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Montagne տարածաշրջանային հրատարակությունը։

«Շատ լուրջ վթար է տեղի ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ի առավոտյան, Պյուի-դը-Դոմի Արլանկի (քաղաքի՝ խմբ.) մոտ գտնվող Rally de la Fourme-ի ընթացքում։ Մասնակիցներից մեկի մեքենան շեղվելով ճանապարհից՝ մխրճվել է հանդիսատեսների խմբի մեջ։ Երկու հոգի մահացել է»,- հաղորդում է լրատվամիջոցը։Նշվում է, որ ևս մեկ մարդ լրջորեն տուժել է. նա տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկ այլ հանդիսական ստացել է թեթև վնասվածքներ։ Դեպքի վայրում աշխատում են ժանդարմները և փրկարարները։

—00—ՄԱ