Համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք. Անդրեասյանը հանդիպել է Հունաստանի կրթության նախարին

26/07/2025 18:54 Ներքին կյանք

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և Հունաստանում, համատեղ կինոարտադրության, արհեստների, ոչ նյութական մշակութային ժառանգության և այլ ուղղություններով բազմաթիվ նախաձեռնություններ կան։ Միասին ներկա եղանք նաև հայաստանյան Տաղարան համույթի հրաշալի համերգին Աթենքի կոնսերվատորիայում։

Կրթության ոլորտում համատեղ կրթաթոշակների, փոխանակման ծրագրերի, Հայաստանում հունարենի ուսուցման և Հունաստանում հայերենի ուսուցման, ՄԿՈՒ ոլորտում համագործակցության և բազմաթիվ այլ կարևոր ծրագրեր ենք նախանշել։ Տիկին Զախարակիին հրավիրել եմ Հայաստան՝ մեր քննարկումը շարունակելու»,- գրել է նախարարը։

_00_ՄԱ