Հրդեհ՝ Արարատի մարզում․ հրշեջ-փրկարարները կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում բնակելի տուն է այրվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտաշատի և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերի մի մասը։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
—00—ՄԱ