Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր է

26/07/2025 16:51 Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է «Biel Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու (Հունաստան)․
2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան (Հայաստան)․
3-րդ տեղ՝ Ռինատ Ջումաբաև (Ղազախստան)։

—00—ՄԱ