Ռուսական զինուժը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

26/07/2025 15:04 Միջազգային

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Զելյոննի Գայ և Դնեպրոպետրովսկի մարզի Մալիևկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:

«Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են շուրջ 190 զինծառայող, մարտական զրահապատ մեքենա, 8 ավտոմեքենա և դաշտային հրետանու զենք», – ասված է գերատեսչության ամփոփագրում:
—00—ՄԱ