Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ԱՄՆ մասնակցության մասին լուրերը

26/07/2025 14:50 Քաղաքական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ամերիկյան ընկերության մասնակցության մասին լուրերը։

«Արդյոք նրանք համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, դա նրանց գործն է։ Իսկ մինչ այդ մենք զբաղված ենք մերով։ Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք միասին զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը»,- ասել է Հաջիևը։

–00—ՅՄ