Մերձամուրյան շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռի համակարգերում խափանումներ չեն հայտնաբերվել

26/07/2025 14:17 Միջազգային

Տինդայի մոտ կործանված ռուսական Ան-24 ինքնաթիռը, նախնական տվյալներով, մինչև գետնին բախվելու պահը խնդիրներ չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման եզրակացության եկել են Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) փորձագետները։

Կազմակերպությունից լրատվամիջոցին հայտնել են, որ կատարվում է ձայնագրությունների վերլուծություն։

«Նախնական տվյալներով՝ մինչև երկրի մակերևույթին բախվելը ինքնաթիռի համակարգերի խափանումներ չեն գրանցվել»,- նշել են ՄԱԿ-ում։

Կազմակերպությունից հայտնել են նաև, որ ՄԱԿ-ի նախագահ Օլեգ Ստորչևոյը հուլիսի 25-ին Տինդայում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ան-24-ի ավիացիոն միջադեպը հետաքննող ՄԱԿ հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են օդային աղետի վերաբերյալ նախնական տվյալները, մշակվել է միջոցների և գործողությունների ալգորիթմ։

–00—ՅՄ