Ադրբեջանն ու Հայաստանը չեն քննարկում Երևանի կողմից հատուցումների վճարման հարցը․ Հաջիև

26/07/2025 14:06 Քաղաքական

Մենք ցանկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղարկվի պատմության աղբանոց։ Դա դիվանագիտական ֆիասկո էր և լիակատար ձախողում։ 30 տարի Մինսկի խումբը անհաջող առաքելություն է իրականացրել՝ առանց հակամարտության կարգավորման որևէ իրական հեռանկարի։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկա բանակցությունների ընթացքում չեն քննարկում Երևանի կողմից հատուցումների վճարման հարցը:

–00—ՅՄ