30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ

26/07/2025 13:37 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։

Պատճառված վնասը և այլ հանգամանքներ պարզվում են:

–00—ՅՄ