Լիոնել Մեսսին որակազրկվել է մեկ խաղով․ ինչ է պատահել

26/07/2025 11:47 Սպորտ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին որակազրկվել է մեկ խաղով, հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը։

Նույն պատիժը ստացել է թիմի պաշտպան Ժորդի Ալբան։ Երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել MLS-ի և Մեքսիկայի Լիգա MX-ի աստղերի հանդիպումը։

«Ինտեր Մայամիի» խաղացողներ Լիոնել Մեսսին և Ժորդի Ալբան չեն կարող մասնակցել հուլիսի 26-ին «Ցինցինատիի» դեմ կայանալիք խաղին՝ MLS-ի «Աստղերի խաղին» չմասնակցելու պատճառով։

Լիգայի կանոնակարգով՝ խաղացողը, ով առանց լիգայի նախնական համաձայնության բաց է թողնում «Աստղերի խաղը», զրկվում է իր ակումբի հաջորդ խաղին մասնակցելու իրավունքից։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ