ՀՕՊ-ը այս գիշեր 54 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում

26/07/2025 11:15 Միջազգային

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 54 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«24 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, 12–ը՝ Ռոստովի մարզի, 6-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 4-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, 3-ը՝ Սև ծովի, 2-ական՝ Օրյոլի և Տուլայի մարզերի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:

–00—ՅՄ