«Էրեբունի» թանգարանի հարևանությամբ պարեկները հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած տղամարդու

26/07/2025 10:14 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող Նոր Արեշ 35-րդ փողոցում վիրավոր քաղաքացի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վալդ Բազունցի գլխավորությամբ։

Ոստիկանները ու պարեկները նշված վայրում, Պարույր Սևակի անվան դպրոցի մոտ հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած մի տղամարդու, ում առաջինը օգնության են հասել նշված փողոցում ապրող քաղաքացիները՝ այդ թվում երիտասարդ տղաներ, ովքեր ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ