Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ լինելուց բացի այլընտրանք չունի․ Արա Աբրահամյան․ ՏԱՍՍ

26/07/2025 09:37 Քաղաքական

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ լինելուց բացի այլընտրանք չունի։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Մեզ ոչ ոք չի հրավիրում, մենք ենք նրանց խնդրում։ Եվրամիությունն ասում է՝ այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ են նրանք դա ասում։ Նույն պատճառով, որ այսօր ուկրաինացիներին փող և զենք են տալիս՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին նույն բանն են առաջարկում, բայց նա դա չի հասկանում», – իր մտահոգություններն է հայտնել Աբրահամյանը։

 

–00—ԱՊ