1000 խոշոր հարկ վճարողները․ պետբյուջե է վճարվել ավելի քան 986 մլրդ 71 մլն դրամ

25/07/2025 21:43 Տնտեսական
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 մլրդ 71 մլն դրամ, նախորդ տարվա համադրելի ցուցանիշը կազմել է 900 մլրդ 401 մլն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 85 մլրդ 670 մլն դրամ: Հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 մլրդ 419 մլն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշից 53 մլրդ 271 մլն դրամով ավելի։ Իսկ մաքսային մարմին կատարված վճարումներիը կազմել են ավելի քան 166 մլրդ 651 մլն դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 32 մլրդ 398 մլն դրամով։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում՝ https://www.src.am/am/getNews/1130