Ֆիորենտինայի նախկին պաշտպանը մահացած է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Ֆիորենտինայի» նախկին պաշտպան Չելեստե Պինը մահացել է 65 տարեկան հասակում։ Նրա մարմինը հայտնաբերել է ընտանիքի անդամներից մեկը երեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Ֆլորենցիայում գտնվող նրա բնակարանում, որից հետո տեղեկացվել է ոստիկանությունը։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իրավապահները սկսել են հետաքննություն մահվան պատճառները պարզելու համար։ Հնարավոր պատճառների թվում դիտարկվում է նաև ինքնասպանության վարկածը։
Չելեստե Պինը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերա է ունեցել 1979-ից 1996 թվականը։ Նա հանդես է եկել «Պերուջա», «Ֆիորենտինա», «Վերոնա» և «Սիենա» ակումբներում։ Ա Սերիայում Պինն անցկացրել է 263 հանդիպում, իսկ Բ Սերիայում՝ 136։
1984 թվականին Իտալիայի Մ-21 երիտասարդական հավաքականի կազմում Պինը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է ինքնասպան եղել. մանրամասներ
-
Բաքվի և Ռուսաստանի միջև լարվածությունը նոր բարձունքներ է գրանցում
-
ԱՄՆ-ն կոչ է անում ՌԴ-ին և Ուկրաինային շարունակել ուղիղ բանակցությունները
-
Վերաիմաստավորելով հայ-չինական պատմական փոխառնչությունները «Մետաքսի ճանապարհ»-ի համատեքստում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է