Հրշեջներին հաջողվել է մարել Սյունիքի մարզում բռնկված խոշոր հրդեհը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հուլիսի 22-ին, ժամը 16:53-ին ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մարտական հաշվարկներն ու օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվում է բիտումով բարձված բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը․ հրդեհը տարածվել է դեպի հարակից խոտածածկ տարածք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով տարածումն ինչպես դեպի բարձված բիտում, այնպես էլ խոտածածկ տարածքից դեպի անտառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են էկոպարեկային ծառայության աշխատակիցները:
–00—ՍՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Բագրատ Սրբազանի գործով կալանավորվածների թիվն այս պահի դրությամբ 18 է․ ՔԿ
-
Հարգանք եմ մատուցում այն մարդկանց, որոնց անկեղծ մտահոգությունը բխում է աստվածավախ սրտից
-
«FlyOne»–ի ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է «Զվարթնոց»
-
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների օրակարգում կլինեն հուշագրերն ու փոխանակումները
-
Վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է