Մահացել է լեգենդար երաժիշտ Օզզի Օսբորնը

22/07/2025 23:01 Միջազգային

Մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը:

Արտիստը մահից 2,5 շաբաթ առաջ հրաժեշտի համերգ է անցակցրել հայրենի Բիրմինգհեմում:

76-ամյա Օզին նստած էր սև գահին, քանի որ Պարկինսոնի հիվանդության պատճառով չէր կարողանում քայլել։ Հանուն այդ շոուի ռոք երաժշտության լեգենդը 20 տարի անց վերամիավորվեց Black Sabbath խմբի մյուս անդամների հետ։

Նրա ընտանիքի հայտարարության համաձայն՝ նա մահացել է սիրով շրջապատված։

Black Sabbath-ի հետ միասին, իսկ հետո՝ առանձին, Օզզին իր կարիերայի ընթացքում վաճառեց ավելի քան 100 միլիոն ալբոմ և ընդգրկվեց Ռոքնռոլի ամերիկյան Փառքի սրահում։

Տեսանյութը՝ հղմամբ։ 

–00—ՍՊ