Վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից մեկը անչափահաս, բախվել աստիճաններին․ 4 վիրավոր կա 

22/07/2025 22:47 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:45-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած 3 քաղաքացու։

Այնուհետև «Tesla»-ն բախվել է դեպի բարձրահարկ շենք տանող բազալտե աստիճաններին։ Վրաերթի հետևանքով 3 հետիոտները, որոնցից մեկը անչափահաս է, ու «Tesla»-ի վարորդը տեղափոխվել են․ անչափահասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ չափահասները՝ այլ հիվանդանոց։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։