Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցել

22/07/2025 20:38 Սպորտ

Եվրոպայի քառակի չեմպիոն5 տարի անընդմեջ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում է ընդգրկված ըմբշամարտիկ  Արսեն Հարությունյանը որդի է ունեցել․

«Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։

Երկրորդ անգամ դարձա հայր… Տղա ունեցա։

Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։

Անկեղծ երախտագիտությունս՝

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց,

Շնորհակալ եմ իմ սիրուն կնոջը, որ երկրորդ անգամ ինձ նման երջանկություն պարգևեց,

Շնորհակալ եմ կյանքին՝ որ ապրեցնում է նման պահեր»,- գրել է նա։

–00—ՍՊ