Ի պատասխան նրանց, ովքեր կարծում են, թե Քրիստոսի գոհաբանական աղոթքի մեջ հիշված մանուկներն իրենք են
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․ «Ի պատասխան նրանց, ովքեր կարծում են, թե Քրիստոսի գոհաբանական աղոթքի մեջ հիշված մանուկներն իրենք են։
Մի՛ քննիր առաջնորդի վարքը և մի՛ բամբասիր քո քահանաներին ու վարդապետներին։ Հրաման չստացա՛ր քննելու որևէ մեկի մեղքերը, ուր մնաց թե քահանայինը. Աստված է քննողն ու դատողը, դու ինչո՞ւ ես քննում, դատում և հայհոյում։ Քանզի եթե հրաման չստացար դատելու, քննելու և բամբասելու ընկերոջդ, ապա ուրեմն որքա՜ն առավել` քահանաներին ու վարդապետներին։ Քննիր և դատիր քո՛ վարքը, ո՛չ թե առաջնորդների։ Իսկ եթե նա ուղիղ չէ հավատի մեջ և սխալ բաներ է ուսուցանում, փախի՛ր նրանից.․․Հավատը քննելը քոնն է, իսկ վարքը դատելը` Աստծունը։ Բայց եթե քահանան առողջ հավատ ունի, հնազա՛նդ եղիր նրան, իսկ վարքի համար մի՛ բամբասիր։
(Սուրբ Հովհան Մանդակունի)»։
–00—ՅՄ