Կրկին կանենք․ Թրամփը սպառնացել է նոր հարվածներով Իրանի միջուկային օբյեկտներին

22/07/2025 09:28 Միջազգային

Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Մեր նպատակն էր ոչնչացնել Իրանի միջուկային հարստացման հզորությունը և կանգնեցնել աշխարհի թիվ մեկ ահաբեկչության հովանավոր պետության կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքը», – ասել է Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթում։

«Իհարկե, ինչպես ասացի (օբյեկտները ոչնչացվեցին), և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – ընդգծել է Թրամփը։

—00—ՄԱ