Հայերից անպակասը․ Մխիթարյանի թիմակիցը դարձավ Թիկնիզյանի թիմակիցը

22/07/2025 08:51 Սպորտ

Ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը ազատ գործակալի կարգավիճակով միացել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդային», հայտնում է սերբական ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել։ Այս տարվա հունիսին Արնաուտովիչը լքել էր Միլանի «Ինտերը»՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Անցած մրցաշրջանում նա «Ինտերի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 7 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։

Նախկինում Արնաուտովիչը հանդես է եկել «Բոլոնիայի», «Վեսթ Հեմի», «Սթոուք Սիթիի», «Վերդերի» և «Տվենտեի» կազմում։

Armsport