Վրաստանից արտաքսված անձանց թիվն ավելացել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 525 մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա արտաքսվածների թվից (363)։
Այս տեղեկությունը հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում 219 մարդ ստիպված է եղել լքել երկիրը, իսկ երկրորդ եռամսյակում այս թիվը հասել է 306-ի։
Ինչ վերաբերում է արտաքսվածների քաղաքացիությանը, ապա տարվա առաջին 6 ամիսներին Վրաստանից ամենաշատը արտաքսվել են Հնդկաստանի քաղաքացիներ, որին հաջորդում են Իրանը և Չինաստանը։
Վրաստանից արտաքսված քաղաքացիների առաջատար հնգյակը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ ըստ երկրների.
Հնդկաստան — 89 արտաքսված անձ,
Իրան — 82 արտաքսված անձ,
Չինաստան — 62 արտաքսված անձ,
Թուրքիա — 55 արտաքսված անձ,
Ռուսաստան — 33 արտաքսված անձ։
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից արտաքսված անձանց 32.57%-ը Հնդկաստանի կամ Իրանի քաղաքացիներ են։
–00—ՍՊ