Թուրքիան ներդրումների առումով շարունակում է գրավել ռուս խոշոր գործարարներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Ռուս խոշոր գործարարները ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական և տնտեսական անկայունության պատճառով այժմ Եվրոպայի փոխարեն ներդրումային նախապատվությունը տալիս են Հեռավոր և Մերձավոր Արևելքին։
Ըստ թուրքական աղբյուրների 2025-ի առաջին 6 ամսում անցկացված վերլուծությունների համաձայն՝ Թուրքիան ընդգրկվել է այն երեք երկրների շարքում, որտեղ ռուս գործարարները ամենաշատ ներդրումներն են արել։
Թուրքական աղբյուրի համաձայն՝ եվրոպական երկրները կորցրել են իրենց գրավչությունը ռուս ներդրողների համար՝ պատժամիջոցների, Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառված վիզային սահմանափակումների և բռնագրավված ակտիվների պատճառով։ Այս ամենը վերաձևել է ռուս գործարարներիի ներդրումային քաղաքականությունը։
«Tranio» միջազգային անշարժ գույքի ընկերության տվյալների համաձայն՝ Թաիլանդը 2025 թվականի առաջին կեսին ռուս ներդրողների համար ամենանախընտրելի երկիրն էր։ Թաիլանդի նկատմամբ հետաքրքրությունը նախորդ տարվա 19.7%-ի փոխարեն, այս տարի աճել է մինչև 25.6% ։
Թաիլանդին հաջորդում է Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ), որն առանձնանում է իր հարկային արտոնություններով և քաղաքական չեզոքությամբ։ Արևմտյան պատժամիջոցների նկատմամբ ճկուն մոտեցման շնորհիվ ԱՄԷ-ն դարձել է ռուսական կապիտալի համար անվտանգ ապաստան։
–00—ՍՊ