Սպերցյանը պատասխանել է ՊՍԺ կամ Ժիրոնա հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին

21/07/2025 18:18 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ կապված իր հնարավոր տեղափոխության հետ ՊՍԺ կամ «Ժիրոնա»։

«Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին՝ ես արդեն պատասխանել եմ այս հարցին։ Երբ լինեն կոնկրետ մանրամասներ, այդ ժամանակ կխոսենք»,- նշել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ եթե լիներ ընտրության հնարավորություն, ո՞ր տարբերակը կընտրեր՝ Ֆրանսիան, թե՞ Իսպանիան։

Սպերցյանը պատասխանել է․ «Եկեք հիմա դա չանենք»։

Ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Կրասնոդարը» բանակցություններ է սկսել «Ժիրոնայի» հետ, և Սպերցյանը համաձայնություն է տվել հնարավոր տրանսֆերին։ Նշվում էր նաև, որ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված է եղել նաև ՊՍԺ-ն։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ