Հայաստանն ու Հունաստանը մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն՝ Աթենք։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա Հունաստանի մշակույթի և կրթության, կրոնի և սպորտի հարցերի նախարարություններում: Նախատեսվում է նաև երկկողմ հուշագրի ստորագրում՝ մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։
—00—ՄԱ