Հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հյուսիս-արևելքում. տարհանվել է 2 թաղամաս

21/07/2025 16:15 Միջազգային

Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ բռնկվել են ուժգին անտառային հրդեհներ:

Չնայած նրան, որ հրդեհների մարմանը ներգրավված են համապատասխան տեխնիկան թե՛ օդից և թե՛ ցամաքից, դրանք մարել դեռևս չի հաջողվում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է տարբեր գերատեսչություններից ընդհանուր առմամբ 464 հոգանոց անձնակազմ, 72 ջրցան մեքենա, 22 ջրի տանկեր, 12 պիկապ, 2 բուլդոզեր, 2 կցորդիչ և օդային տեխնիկա:

Նշենք, որ անտառային հրդեհների հետևանքով արդեն տարհանվել է շրջանի երկու թաղամաս:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ