Փաշինյանն էդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի, կարծես՝ ամերիկյան ընկերություն

21/07/2025 15:36 Քաղաքական

Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման ծրագրի թիկունքում ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմն է, որը նաև միջազգային այլ պետությունների կողմից ունի աջակցություն։ Այն ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերի, այդ թվում մեր բարեկամ երկրի՝ Իրանի դեմ գործընթաց է։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սրանով մեր տարածաշրջան ենք բերելու նոր ավելի անկայուն խնդիրներ, այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում ՀՀ-ն դարձել է միջազգային այս կենտրոնների ազդեցությունների բախման միջավայր, որը հղի է ծանր հետևանքներով»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով, Փաշինյանն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի, կարծես՝ ամերիկյան ընկերություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ