«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին․ ՍԱՏՄ

21/07/2025 12:25 Ներքին կյանք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնվել «Թամարա և Անի» ՍՊԸ արտադրության «Վանիլ Անիտա կաթնային յուղի փոխարինիչով», «Վաֆլե բաժակ շոկոլադ կաթնային յուղի փոխարինիչով», «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», «Բրիկետ վանիլ կաթնային յուղի փոխարինիչով» պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:

«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

–00—ՅՄ