Մոլորյալ ուլին՝ այդ պատգամավորին, ասացի՝ կարող ես ինձ ծեծել, բայց կնքահայր չես դառնալու. Տեր Սեբեոս

21/07/2025 11:27 Ներքին կյանք

Կնքահայրը պետք է լինի այս եկեղեցու զավակ՝ ոչ իրենց ասելով, այլ որ պիտի ընդունի այս եկեղեցու նվիրապետական կարգն ու կանոնը: Այդպես գրված է մկրտությունից առաջ հոգևորականին ուղղված խրատի մեջ, որ ասում է՝ պետք է քննենք կնքահոր ով լինելը, ինչ լինելը, օգնենք նրան հասկանալու իրեն ընձեռված պատիվը, որ նա արժանավոր կերպով կարողանա իրեն վստահված սանիկին լինել օրինակ, դաստիարակ և առաջնորդել հոգևոր փրկության։ Այս մասին քարոզի ժամանակ ասել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին:

«Այդ մարդը՝ պարոն Նարեկ Գրիգորյանը, չունի այդ կեցվածքը Հայ եկեղեցու նկատմամբ, որ ինձ կներշնչի վստահություն, որ ինքը կարող է 40-օրյա մանուկին, որին իմ հորդորով բերել էին եկեղեցի քառասունքի օրը կնքելու, դաստիարակել որպես հայ եկեղեցու զավակ, ուստի ես առաջարկեցի և խնդրեցի՝ փոխեք կնքահորը, դրեք մի այնպիսի մարդ, որը չի հայհոյում ինձ, որ ես խաղաղ սրտով ու մտքով իմ աղոթքն անեմ և կատարեմ 3 հրաշք՝ մկրտության, դրոշմի և սուրբ հաղորդության հրաշքը: Ինձ մերժեցին, ինձ անպատվեցին, ինձ փորձեցին համոզել, հաճոյանալ, որպեսզի ես իմ որոշումը փոխեմ: Բայց դուք ինձ գիտեք՝ ես իմ որոշումը փոխող չեմ: Ցավոք սրտի, այդ երեխան առայժմ մնաց առանց մկրտության և դրոշմի»,- ասել է տեր Սեբեոսը:

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ