Ջրալցվել է Եղեգնաձորի շինություններից մեկի նկուղային հարկը․ 150 տոննա ջուր է հեռացվել

21/07/2025 08:42 Ներքին կյանք

Հուլիսի 20-ին, ժամը 19։51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղային հարկից (մոտ 1500 քմ) հեռացրել են մոտ 150 տոննա ջուր։

—00—ՄԱ