Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Honda»-ն

20/07/2025 23:33 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Գուրգեն Հովհաննիսյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 37-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

–00—ՅՄ