Արցախի իշխանությունները արել են ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան Ադրբեջանին չթողնելու համար․ Երիցյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքում գրել է. «Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ
Օր չորրորդ
Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը։
Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր ռազմական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղաղապահներին, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ փորձ է կատարվել որոշ միջոցներ տեղափոխել նաև Հայաստան, որպիսի գործողությանը խոչընդոտել է ադրբեջանական կողմը, և որպիսի խոչընդոտն էլ վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։
Այլ խոսքով՝ Արցախի իշխանությունները ստեղծված վիճակում արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով»։
–00—ՅՄ