Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել․ Պեսկով

20/07/2025 19:51 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ժամանակի ընթացքում անպայման կկայանա, հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի ապագա պայմանավորվածություններն ամրագրելու համար, բայց դեռ ժամանակը չի եկել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Դա հնարավոր է, և ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենա, դա անհրաժեշտ է։  Հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի նաև ինչ-որ խոշոր պայմանավորվածությունների ամրագրման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանք կատարելուց հետո։  Բայց առայժմ այդ ժամանակը դեռ չի եկել», – ասել Է Պեսկովը  լրագրող Պավել Զարուբինին։

–00—ՅՄ