Պատահական չէ, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը սաստկացրեց սեփական անձին ուղղված Ալիևի հեգնանքից հետո

20/07/2025 19:41 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական և հակասահմանադրական տեքստերը, որպես կանոն, եզրափակում է «Վեհարանը վեհի՛» արտահայտությամբ:

Ինչ է իրականում վեհ

Վեհ է այն պետությունը, որը հարգում է սահմանադրական կարգը։ Վեհ է այն հասարակությունը, որը չի թույլ տալիս իշխանություններին մասնատել ազգային ինստիտուտները՝ օտար օրակարգերով և քաղաքական մերկանտիլ շահարկումներով: Վեհ է այն մոտեցումը, որը եկեղեցու բարեկարգման, ռեֆորմի հարցերը թողնում է հենց Եկեղեցուն։

Ի դեպ, ես պատահական չեմ համարում, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը սաստկացրեց սեփական անձին ուղղված Ալիևի երեկվա հեգնանքից հետո:

Այդ հեգնանքով Ալիևը, թերևս, մեսիջ էր փոխանցում Փաշինյանին, որ անկատար պարտավորություններ ունի»:

–00—ՅՄ