Իրանի և ԵՄ եռյակի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում հուլիսի 27-ին

20/07/2025 18:38 Միջազգային

Իրանի և Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի եվրոպական «եռյակի» միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում հուլիսի 27-ին, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի վերջը։

–00—ՅՄ